Բաց-դաս

7-րդ դասարանում ֆիզիկա առարկայից Մ. Սարգսյանը անցկացրեց բաց դաս՝ «ճնշումը գազերում, հեղուկ և պինդ մարմիններում» թեմայով:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

9-րդ դասարանում ֆիզիկա և կենսաբանություն առարկաներից անցկացվեց ինտեգրված դաս, ուսուցչուհիներ՝ Մ. Սարգսյանի և Ա. Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Դասղեկ Ք. Մուրադյանը «Կարևորը ճիշտ գովազդելն է» խորագրով 7-րդ դասարանում անցկացրեց դասղեկի ժամ՝ շատ հետաքրքիր, ոգևորող և ուսուցանող: Աշակերտները ներկայացրին իրենց պատրաստած պաստառները, որոնցում էլ ներկայացված էին գովազդվող ապրանքատեսակները:

5Ա-րդ դասարանի դասղեկ Ա.Գալստյանը անցկացրեց անչափ հետաքրքիր, ուրախ ու տեղեկություններով հարուստ դասղեկի ժամ-միջոցառում՝ «Ինչպես են դիմավորում Ամանորը աշխարհի տարբեր երկրներում» խորագրով: Երեխաները ներկայացրին իրենց ձեռքի աշխատանքները, հնչեցրին ամանորյա ուրախ երգ և մաղթանքներ:

9-րդ դասարանի աշակերտները իրականացրին դասղեկի ժամ-միջոցառում՝ նվիրված մեծանուն գրող Գևորգ Էմինի 100-ամյակին: Երեխաները ասմունքում էին Էմինի սիրային և հայրենասիրական բանաստեղծությունները՝ շոյող երաժշտության ներքո:

«Դիմակայուն հասարակության կառուցումը» խորագրով սեմինար անցկացրեց Վանաշենի միջնակարգ դպրոցի զինղեկ Գոռ Եղյանը:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Փալթաջյանը և պատմության ուսուցչուհի Լենա Գրիգորյանը 7-8-րդ դասարանների աշակերտների համար անցկացրին դաս-սեմինար՝ «Պատրաստվածություն ուժեղ երկրաշարժերին» խորագրով:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Հայոց եկեղեցու պատմության

ՏՀՏ-ի ինտեգրացումը դասապրոցեսին բարձրացնում է ուսումնական պրոցեսի արդյունավետությունը: ՏՀՏ-ները ուսուցման պրոցեսը դարձնում են ավելի հետաքրքիր, բովանդակալից` ներկայացնելով անհրաժեշտ ինֆորմացիան անհրաժեշտ ժամանակին: ՏՀՏ-ն անհրաժեշտ է ժամանակակից դասին: Ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է դիտողականության բարձրացմանը, թույլ է տալիս ուսուցչից աշակերտին գիտելիքների փոխանցման ժամանակ նշանակալից ձևով մեծացնել ուշադրությունը, հիշողությունը:
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Կարինե Ավետիսյանը 6-րդ դասարանում անցկացրեց բովանդակալից ու արդյունավետ բաց դաս` ՏՀՏ նորարարական գործիքների կիրառումով։

Դաս-սեմինար

<<Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է>>:
Մոնթե Մելքոնյան
Վանաշենի միջնակարգ դպրոցի զինղեկ Գ. Եղյանը անցկացրեց դաս-սեմինար`Նվիրված Արցախի ազատագրական պայքարի աննկուն մարտիկ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի 65 ամյակին։ Աշակերտները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայրենանվեր հերոսի հիշատակին։Մեծ հայրենասերի կյանքն ու գործունեությունը պատմող անկյունը համալրվեց 9-րդ դասարանի աշակերտ Եղիշ Մնացականյանի նկարած Մոնթեի դիմանկարով։
<<Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»

Վանաշենի միջնակարգ դպրոցի IV Ա դասարանում տեղի ունեցավ օրինակելի բաց դաս` մայրենի առարկայից:Ուսուցչուհի՝ Հ.Սիմոնյան։

Համեստ, ազնվազարմ, պարկեշտ, հանճարեղ.նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ նմուշներից են: Նա իր գործերով նոր գույն, նոր որակ բերեց համաշխարհային երաժշտության մեջ:
Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 80 տարեկան է:
5-րդ դասարանի դասղեկ Անի Նահապետյանն իր սաների հետ հանդես եկավ բաց-դասղեկի ժամով, որի խորագիրն էր` <<Մանսուրյան 80>>։Երեխաները գեղեցիկ պաստառներ էին պատրաստել, հրաշալի ներկայացրին մաեստրոյի կյանքն ու ստեղծագործությունները։ Շնորհիվ դասղեկի` երեխաները ծանոթ էին այն բոլոր ֆիլմերին, որոնց երաժշտության հեղինակը Մանսուրյանն է։
<<Աղոթել երաժշտությամբ, նշանակում է ինքդ քո մեջ լինել»:
Տ. Մասուրյան

Հետաքրքիր, աշխույժ ու բովանդակալից դաս` ինֆորմատիկա առարկայից։
Բաց դասը վարեց ինֆորմատիկայի ուսուցչուհի Հ. Նահապետյանը։
Դասարան` 7-րդ
Ողջունելի է, երբ աշակերտներն, առանց վարանելու, կարողանում են ճիշտ կատարել գործնական աշխատանքը։
Վանաշենի միջնակարգ դպրոցի IVբ դասարանում տեղի ունեցավ օրինակելի բաց դաս` մայրենի առարկայից:Խմբային աշխատանքի միջոցով աշակերտները ներկայացրին մեր ազգի մեծերին՝ Մ.Մաշտոց, Հ. Թումանյան, Ա.Խաչատրյան, Մ.Սարյան, ազգային հարստություն հանդիսացող Սևանա լիճը, Արարատ լեռը, Գառնու տաճարը, Գեղարդի վանքային համալիրը, մայրաքաղաք Երևանը: Ուսուցչուհի՝ Ա.Մկրտչյան։
Ուսանելի դաս` բնագիտություն առարկայից 6-րդ դասարանում։Ուսուցչուհի՝ Ա.Մուրադյան։