Միջոցառումներ

<<Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգի համար>>։
Զորավար Անդրանիկ
Պատմության ուսուցչուհի Լենա Գրիգորյանը 7֊րդ դասարանում անցկացրեց ուսուցանող, ոգեշնչող ու հայրենասիրության դաստիարակությանը նպաստող դաս-միջոցառում` նվիրված մեծ զորավարի` Անդրանիկ Օզանյանի 155֊ամյակին։Զորավար, որի անունը դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու նոր ճառագում։

<<Մեր գոյության վկամեր ինքնության ոգի>>

 Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտար լեզվով։ Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակները օտարացնում եք ձեզանից։ Նրանց զավակներն անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա։ Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն։
Մ. Նալբանդյան Վանաշենի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի սաները, դասղեկ Արմինե Ավիկյանի գլխավորությամբ, կազմակերպել էին խորիմաստ ու բովանդակալից միջոցառում` <<Մեր գոյության վկա, մեր ինքնության ոգի>> խորագրով ` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան։Աշակերտների խոսքի հնչեղությունը, աղջիկների հեզանազ պարը, ծիրանափողի ու շվիի ելևէջներն անգապ անաղարտ հայերեն էին։Շնորհալի երեխաները հրաշք մթնոլորտ էին ստեղծել դահլիճում։

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Կրթությունը մարդու իրավունքն է, հանրային բարիքը և հանրային պատասխանատվությունը:
2018թ. դեկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից միաձայն ընդունված որոշմամբ հունվարի 24-ը հռչակվել է որպես կրթության միջազգային օր: Որոշման հիմք է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ներկայացված 206 EX/35 որոշումը, որի համահեղինակ է հանդիսացել նաև Հայաստանը:
Վանաշենի միջնակարգ դպրոցում հունվարի 24-ին նշվեց Կրթության միջազգային օրը : Մասնակցում էին 9-11-րդ դասարանների աշակերտները, որոնք պատմեցին միջնադարյան համալսարանների ու կրթօջախների մասին՝ հասնելով մինչև մեր ժամանակները: Պատմության ուսուցչուհի Լենա Գրիգորյանը խոսեց բոլոր ժամանակների կրթական համակարգերի, կրթության իրավունքների մասին:Իսկ անգլերենի ուսուցչուհի, մեդիագրագետ Հասմիկ Չարխչյանը խոսեց նորարարական նվաճումների, 21-րդ դարի սովորողներից պահանջվող կրթության , քննական հեղաթոխության և կրթական ոլորտում առողջապահական խնդիրների մասին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Վանաշենի միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները,ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Ա.Շահբազյանի և Ն.Բալյանի գլխավորությամբ հանդես եկան ՙՙСтолицы Армении и столицы России՚՚ բազմաբովանդակ, ուսուցանող հրաշալի միջոցառմամբ: Թվեցին Հայաստանի բոլոր մայրաքաղաքները, ներկայացրին Ռուսաստանի Դաշնության սիրտը հանդիսացող Մոսկվա քաղաքի պատմությունը,հնչեցրին հին ու նոր երգեր:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

 

«Մեր լավաշ հացը մեր պարզությունն է,
Որ բաց ենք անում ամենքի առաջ,
Մեր լավաշ հացը մեր պատմությունն է,
Կրակի բոցում թրծված ու հառնած:
Մեր լավաշ հացը մեր տրտմությունն է,
Համբերությունն է մեր կարկտահար:
Մեր լավաշ հացը մեր էությունն է,
Մեր Հաց-հավատը՝ աղոթք ու նշխար:
Մեր լավաշ հացը մեր սրբությունն է,
Երդվել, երդվում ենք միշտ հացի առաջ»:
Ապրիլի 29֊ին |||բ դասարանի սաները դասվար Ա.Մկրտչյանի հետ միասին իրենց գեղեցիկ հայերենով գովերգեցին և փառաբանեցին մեր Հանապազօրյահացը։

Հավերժ է այն ազգը,որի սերունդները գիտեն իրենց պատմությունն ու իրենց հերոսներին։
Երկրորդ դասարանի դասղեկ Լուսիկ Գրիգորյանն ու իր շնորհալի սաները ներկայացրին <<Մայիսյան հաղթանակներ>> խորագիրը կրող տպավորիչ, ոգեշնչող ու բովանդակալից միջոցառումը ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, երեխաներին հայրենասիրությամբ տոգորելու նպատակով։ Փոքրիկ հայրենասերները պատերազմի, տարած հաղթանակների ու խաղաղության մասին պատմում ու արտասանում էին` հասկանալով ամեն արտաբերած բառի արժեքը։
Մեր պատմական անցյալին և մեր անմահ հերոսների սխրանքին ծանոթ քաջասիրտ փոքրիկները մեր հայրենիքի ապագան կերտողներն են, հայոց ոգին կենդանի ու հավերժ պահողները։ Իսկ երկրորդ դասարանի սաների մաքուր ու ոգեղեն խոսքի, հայրենասիրության ու փայլուն ներկայանալու համար շնորհակալություն տարիների վաստակ ունեցող ուսուցչուհուն` ընկեր Գրիգորյանին։

Եթե երեխայի ծնունդն ամրագրվում է ծննդյան վկայականով, ապա նրա հայ լինելը` մեսրոպյան այբուբենով։
Կայացավ անկրկնելի ու ինքնատիպ միջոցառում` <<Տառերը պես-պես բացել են հանդես>> խորագրով` դասվար Դոնարա Գաբրիելյանի նախաձեռնությամբ և արդեն տառաճանաչ դարձած առաջին Ա դասարանի լուսաշող մանուկների մասնակցությամբ։Երեխաներն իրենց արտասանած յուրաքանչյուր խոսքով,երգերով գովերգեցին մեսրոպյան այբուբենն ու նրանից ծնունդ առած անաղարտ մայրենին, արտահայտեցին հայրենիքի հանդեպ ունեցած իրենց սերն ու նվիրվածությունը, անկոտրում հավատն առ Աստված ու բարությունն իրենց հոգիների։ Միջոցառումը նվիրված էր ոչ միայն այբբենարանին, այլև անմահ Թումանյանի 150-ամյակին։Միմյանց լրացնելով` 1-ին և 4-րդ դասարանների աշակերտները նուրբ ու հետաքրքիր անցումներով ներկայացրին հանճարեղ լոռեցու չքնաղ երգերը, առաջին դասարանցիներն արհեստավարժ դերասանների նման բեմադրեցին Թումանյանի` բոլորիս հարազատ հեքիաթները։ Միջոցառումն ավարտվեց մաղթանք-խոսքով.
Լավ հասկանանք մեկմեկու,
Այս է բաղձանքն իմ հոգու`
Ազգը սիրենք ջերմ սիրով,
Լցվենք վաղվա հավատով,
Մի խոսք դառնանք, մի բռունցք։
Լավ հասկացեք խոսքս տաք։
Ստեղծենք կուռ պատմություն,
Սիրենք գիր ու դպրություն։
Շնորհակալություն սիրելի դասվար Դ. Գաբրիելյանին կատարած մեծ ու հիշարժան աշխատանքի համար։

<<Ով մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դուն մեր հոգի և արյունն ես, դուն մեր զրահն ու մեր փառքն ես»:
Արշակ Չոպանյան
Վանաշենի միջնակարգ դպրոցի զարդարված դահլիճում տոն էր։ Առաջին Բ դասարանի երիտասարդ դասվար Սեդա Ալվանջյանը կազմակերպել էր <<Հրաժեշտ այբբենարանին>> խորագրով հետաքրքիր ու գեղեցիկ միջոցառում։ Անուշիկ բալիկները գովերգեցին հայոց այբուբենն ու այն արարողին, խոստացան հավերժ անաղարտ պահել մայրենին։

А Б В Г Д Е Ё
Знайте место все своё!
Ж З И Й К Л М
Вспоминайте, кто за кем!
Н О П Р С Т У
Стойте дружно все в ряду!
Ф Х Ц Ч Ш и Щ
Размещайтесь не спеша!
Ъ Ы Ь
Стойте рядышком, вот так!
Торопитесь, Э Ю Я!
Вот и в сборе букв семь
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Շահբազյանը երկրորդ դասարանում կազմակերպել էր ինքնատիպ միջոցառում` <<Букварь>> խորագրով։Ողջունելի է, երբ երկրորդ դասարանի աշակերտները կարողանում են առանց կաշկանդվելլւ օտար լեզվով հեքիաթ բեմականացնել, երգել ու արտասանել։
Շնորհակալություն ընկեր Շահբազյանին։

ԱՅ ՔԵԶ ԲԱ˜Ն, ԻՆՉ ԿԱ ՉԿԱ,ԻՆՉ ԵՐԵՎՈՒՄ, ՉԻ ԵՐևՈՒՄ՝ ՀԱՅՐԵՆԻՔ Է

4Բ-րդ դասարանի դասվար Սիրարփի Շախնազարյանը կազմակերպել էր յուրօրինակ միջոցառում`« Այ քեզ բա˜ն, ինչ կա չկա,ինչ երևում, չի երևում՝ հայրենիք է» խորագրով` նվիրված Հայաստանի Հանրապետության եվ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Ուսուցչուհին հրաշալի  ներկայացրել էր մեր ժողովրդի անցած ճանապարհը, աշակերտների հետ քայլել պատմության քառուղիներում ու եկել հասել մինչ ներկայիս ժամանակ` ազատ, անկախ Հայաստան : Միջոցառումը համեմված էր սահյանական, չարենցյան, սևակյան, շիրազյան ու Կապուտիկյանի հայրենահամ բանաստեղծություններով:

Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էին 10-րդ դասարանցիները Թ. Գալստյանի ղեկավարությամբ:

Հովհաննես Թումանյանին նվիրված միջոցառում

Ամենայն հայոց բանաստեղծ մեծն Թումանյանին էր նվիրված դպրոցի III դասարանի աշակերտների կազմակերպած միջոցառումը’ դասվար Լ.Գրիգորյանի ղեկավարությամբ: Հ.Թումանյանը մեր բոլորի սրտում է, քայլում է հավերժի ճամփով և լույս սփռում: Միջոցառման ընթացքում աշակերտները հնչեցրեցին Հ.Թումանյանի ստեղծագործություններից, նրա գրած երգերից, քառյակներից: Բեմադրեցին <Անխելք մարդը>, <Ոսկու կարասը>,<Սուտասանը> հեքիաթները, որոնք սովորեցբում էին խուսափել սխալներից, քայլել ազնիվ և ճշմարիտ ճանապարհով: Միջոցառումն ավարտվեց Հ.Թումանյանի հնչեցրած հայրենիքի հավերժության երգով’ <Հայրենիքիս հետ>: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենությունը, ուսուցիչներ, աշակերտներ, դասարանի ծնողներ: Վերջում դպրոցի տնօրեն Հ.Նահապետյանը շնորհավորեց աշակերտներին և շնորհակալություն հայտնեց դասվար Լ.Գրիգորյանին’ գեղեցիկ ու բովանդակալից միջոցառում անցկացնելու համար:

Դաս-սեմինար

Սեպտեմբերի 27-ին Վանաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց դաս-սեմինար «Հայ զինվոր» խորագրով: Մասնակցեցին 10-11-րդ դասարանների աշակերտները: Դասի նպատակն էր աշակերտներին հնարավորություն տալ խորհելու սեփական պետականության և մշակույթի պահպանման, հզոր բանակի կարևորության մասին: Դասի ընթացքում երեխաները հնչեցրին «Բալլադ զինվորի մասին» երգը :

ՈՒսուցչի օր

Շնորհավորում ենք մեր սիրելի դասվար ընկեր Լ.Գրիգորյանին Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանի կողմից պատվոգրով պարգևատրվելու առթիվ,մեր շատ սիրելի ուսուցչուհիներ
ընկ.Մանուկյանին,Մկրտչյանին,Ավագյանին,
Մինասյանին,Հարությունյանին,Չարխչյանին,Գևորգյանին,Ռ.Գալստյանին.Թ.Գալստյանին,Ք.Մուրադյանին Վանաշեն գյուղի համայնքապետ պարոն Ա.Գրիգորյանի կողմից պատվորգրերի և գեղեցիկ անակնկալի համար:

Դաս-սեմինար

Անչափահասների ռազմահայրենասիրական ոգին և իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով Արարատի զինվորական կոմիսարի տեղակալ մայոր Ավետիսյանը և անչափահասների գծով ավագ տեսուչ Գրիգորյանը Վանաշենի միջնակարգ դպրոցում էին:Իրենց գործը նվիրումն է,համազգեստը՝պատիվը,ծառայությունը՝առաքելություն:Միայն նրանց գոյությամբ կունենանք քաղաքացիական հասարակություն,ամուր պետականություն:Ներկա էին IX-XII դասարանների աշակերտները:Ոստիկանության աշխատակիցները սիրով պատասխանում էին աշակերտների հարցերին:

Տեխնոլոգիա առարակայի ուսուցչուհի նարինե Գևորգյանը, որն արդեն ավանդույթ է դարձրել Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցադրումը, ի ցույց դրեց II-VII դասարանների շնորհաշատ աշակերտների՝ սիրով ու ջերմեռանդորեն պատրաստած ձեռքի աշխատանքները:
Շնորհակալություն սիրելի ուսուցչուհուն մտահղացման ու աշակերտների գեղագիտական ճաշակը բարձրացնելու և արվեստի հանդեպ սեր արթնացնելու համար:

«Ա» տառի շնորհանդես

Հոկտեմբերի 19-ին, Վանաշենի միջնակարգ դպրոցի 1-ին դասարանի աշակերտները, դասվար Դ.Գաբրիելյանը հանդես եկավ «Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ: Նրանք ներկայացրեցին, որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: Ու բացվում է հրաշքների աշխարհը:
Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը, երգերի ներքո ներկայացրեցին «Ա» տառը:
Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն հետ էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ, աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն:
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Հ.Նահապետյանը մաղթեց, բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում: