Հայոց բանակ

Հայոց բանակի 28-ամյակ

Հայոց բանակի 28-ամյակին նվիրված հերթական հայրենաշունչ միջոցառումն էր՝ «Հայոց բանակ 28» խորագրով: Այն մեկ անգամ ևս մեզ ապացուցեց, որ Նժդեհին, Մոնթեին արժանի սերունդ է մեծանում։
Միջոցառումը կազմակերպել էր դասվար Լ. Գրիգորյանը, որը 3-րդ դասարանի սաներին տոգորել էր հայրենասիրությամբ, ինքնանվիրումով : Երեխաները պտտեցին պատմության անիվը՝ հաստատելով, որ առաջին բանակը կազմավորվել է դեռևս Հայկ Նահապետի օրոք : Աղոթք ու խոնարհում տվեցին անմահության մարտիկներին, ողջ մնացած հերոսներին :

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Հայոց բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են։ Այս անգամ հանդես եկավ պատմության մասնախումբը։ Անցկացվեց միջդասարանական մրցույթ` զինղեկ Գոռ Եղյանի գլխավորությամբ։ Իննից տասներկուերորդ դասարանների աշակերտներն արհեստավարժորեն կատարում էին ավտոմատի քանդում և հավաքում։ 2-րդ փուլ անցավ և պատվոգիր ստացավ 9-րդ դասարանի աշակերտ Եղիշ Մնացականյանը։

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

 

4-րդ դասարանցինեը,դասվար Հասմիկ Միշիկյանի գլխավորությամբ,դասղեկի ժամին կազմակերպել էին <<Շնորհավո′ր տոնդ,հա′յ զինվոր>> խորագրով միջոցառում՝ լի անակնկալներով,հայրենիքին ու հայ զինվորին ձոնված բանաստեղծություններով ու երգերով:
Եթե 4-րդ դասարանի փոքրիկների սրտերում հայրենիքի հանդեպ այսքան մեծ ու ազնիվ սեր կա,ուրեմն միշտ հաղթանակած ու կանգուն է մնալու մեր հայրենիքը:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

 

Տրվեց հայոց բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը: 5-րդ դասարանի աշակերտները դասղեկ Անի Նահապետյանի գլխավորությամբ կազմակերպել էին «Շնորհավո′ր դոնդ, քաջարի′ զինվոր » խորագրով դասղեկի ժամ -միջոցառում: Աշակերտները առանձին ոգևորությամբ ու սիրով հնչեցրին հայրենասիրական բանաստեղծություններ, խրոխտ ու հաղթական երգեր, ներկայացրին իրենց խմբային աշխատանքները՝ պաստառների տեսքով, որոնք պատմում էին արցախյան և ապրիլյան պատերազմներում նահատակված քաջերի մասին:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Հայոց բանակի 26-ամյակՎանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Շնորհավոր տոնդ, հա′յ զինվոր:

Զինվորի սիրտը մի վարդ է քնքուշ,
Ուր կան շատ հուշեր անմեղ ու անուշ,
Զինվորը, սակայն, միշտ սառն է , խրոխտ,
Ու սիրտը՝ լոկ կյանք և ուժ պարգևող…
«Պատիվ ունեմ» միջոցառման կազմակերպիչ վաստակաշատ ուսուցչուհի Ելենա Ավագյանի ուղերձը սիրելի աշակերտներին՝
Հայոց բանակի վաղվա զինվորները դուք եք՝սիրելի′ տղաներ: Ձեր առաքելությունն է արժանիորեն շարունակել հայոց զինուժի պատմական հաղթանակների երթը: Յուրաքանչյուր հայ մարդ, լինի Մարտակերտում , Կանադայում, Փարիզում, պետք է իրեն պատասխանատու զգա հայրենիքի առջև… Ցանկանում եմ, որ միշտ խաղաղություն լինի, որ հայ ժողովուրդը շարունակի իր խաղաղ աշխատանքն ու արարումը՝ հանուն Հայաստանի հզորացման ու բարգավաճման:

Հայոց բանակի 25-ամյակ

Վանաշենի միջնակարգ դպրոցում այսօր կայացավ Հայոց բանակի 25-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էին դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները, հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Ա.Մանուկյանի ղեկավարությամբ: Միջոցառման ընթացքում աշակերտները պատմական ակնարկով ներկայացրեցին Հայոց բանակի անցած ուղին անդրադառնալով նրա արմատներին: Նշանավորվեցին հայոց պատմական անցքերը Ձիրավի ճակատամարտը, Ավարայրը, Սասնա դյուցազունների և ֆիդայիների հերոսամարտերը, իսկ մերօրյա հերոսամարտերը ամբողջապես վերաբերում էին Արցախյան պատերազմին և Շուշիի փառապանծ հաղթանակին:Մեջընդմեջ հմչում էին Հայոց բանակին նվիրված հաղթական ու խրոխտ երգեր:ՈՒնկնդիրները ոգեղեն տրամադրությամբ թողեցին դահլիճը: