Դաստիարակչական աշխատանքների գծով կազմակերպիչ

Նունե Արթուրի Հարությունյան

Նունե Արթուրի Հարությունյանը 2010թ.-ին ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը անգլերեն լեզու և հոգեբանություն մասնագիտությամբ՝ ստանալով բակալավրի աստիճան:

2016թ.-ին ընդունվել է  Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրան և 2018թ.-ին ավարտել տարրական մանկավարժություն և մեթոդիակա մասնագիտությամբ՝ ստանալով ուսուցչի որակավորում: Այդ ընթացքում աշխատել է  Կապանի N11 հիմնական դպրոցում:

Ակտիվորեն մասնակցում է  մի շարք անգլերեն լեզվի մասնագիտական զարգացման ծրագրերի: Etwinning ծրագրի ակտիվ մասնակիցներից է: 2019թ.-ի նոյեմբերին մասնակցել է Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայացած սեմինարին «Իթվիննինգ ծրագրի հետ միջմշակութային իրավասությունների ձեռքբերում տարրական դպրոցի մակարդակում» թեմայով: Նաև 2019թ.-ի հոկտեմբերի 12-13-ին մասնակցել է British Council-ի կողմից անգլերենի ուսուցիչների համար կազմակերպված առաջին կոնֆերանսին՝ «Teaching for Success» : Մասնակցել է Edcamp Armenia 2019 առաջին ուսուցչական համաժողովին և ստացել մասնակցության հավաստագիր: