Տնօրեն

Հասմիկ Ռոբերտի Նահապետյան

 Ծնվել է 1974թ. ՀՀ Արարատի մարզի Վանաշեն գյուղում, ծառայողի ընտանիքում:

  1982թ-ին հաճախել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը և այն ավարտել 1992թ-ին:

  Նույն տարում ընդունվել է Արարատի ինդուստրյալ տեխնոլոգիական տեխնիկումը, այն` ավարտել է 1994թ-ին և ստացել է տեխնիկ-տնտեսագետի որակավորում:

  1995թ. ընդունվել է աշխատանքի Վանաշենի միջնակարգ դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի:

  2004թ-ին մասնակցել է Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված երկամյա կուրսերի և ստացել մենեջմենթի հավաստագիր:

  2005թ-ին ընդունվել է  ՀՀ  Արտաշատի  համալսարանի Տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկա բաժինը և այն ավարտել 2009թ-ին ստանալով տարրական դասարանի ուսուցչի որակավորում :

2013թ-ին մասնակցել է ԿԱԻ-ի կողմից կազմակերպած ինֆորմատիկայի ուսուցչի վերապատրաստման դասընթացներին:

  2015թ-ի մարտի 29-ին դպրոցի կազմակերպության խորհրդի կողմից ընտրվել է Վանաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն:Ամուսնացած է, ունի երկու երեխա: