Փոխտնօրեն

Սյուզաննա Սուրենի Մանուկյան

Սյուզաննա Սուրենի Մանուկյան, ծնվել է 1984թ.-ի մարտի 16-ին, ք. Երևանում: Սովորել է Երևանի N159 կրթահամալիրի ֆիզ-մաթ դասարանում: Դպրոցն ավարտել է գերազանց: Այնուհետև 2002թ.-ին ընդունվել է Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի ֆիզ-մաթ ֆակուլտետի՝ մաթեմատիկա-տնտեսագիտություն բաժինը: Համալսարանը ավարտել է 2007թ.-ին, որակավորմամբ՝ մաթեմատիկա և տնտեսագիտության ուսուցիչ: Դեռ չավարտած համալսարանը (2007թ.-ից) համատեղել է ուսումը աշխատանքի հետ: Աշխատելով Վանաշենի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: Աշխատելու տարիներին մասնակցել է տարատեսակ սեմինարների, գիտաժողովների, քննարկումների: Ատեստավորվել է երկու անգամ՝ որպես ֆիզիկայի ուսուցչուհի: 2012թ.-ին պարգևատրվել է՝ որպես Արարատի մարզի լավագույն բնագետ ուսուցչուհի: 2017թ.-ից Վանաշենի միջնակարգ դպրոցում նշանակվել է, որպես ուսումնական գծով փոխտնօրեն աշխատում է  և′ որպես փոխտնօրեն, և′ որպես ֆիզիկայի, ձեռնարկատիրական կրթություն առարկաների  ուսուցչուհի: