«ԿԵՆԳՈՒՐՈՒ »

<<ԱՅԲ>> կրթական հիմնադրամը մեծ գնահատանքով շնորհակալություն է հայտնում Նելլի Փալթաջյանին և Արմինե Ավիկյանին աշակերտների հաջողությունների մեջ ունեցած բացառիկ ներդրման և ուսուցչի առաքելությունը պատասխանատվությամբ ու նվիրումով իրականացնելու համար:

Երրորդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Սարգսյանը «Կենգուրու» խաղ-մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի։
Շնորհավորում եմ և մաղթում նորանոր հաղթանակներ։

16.03.2017թ. Վանաշենի միջնակարգ դպրոցում անցկացվել է «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2017» միջազգային մաթեմատիկական մրցույթը, Ա. Մնացականյանի գլխավորությամբ:

Տարրական դասարանի աշակերտներից հաղթող են ճանաչվել՝ Լիլիթ Արմենի Քոչարյանը և Լիլիթ Ռուդիկի Ալեքսանյանը: Նրանք «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2017» միջազգային մաթեմատիկական մրցույթում արժանացել են հատուկ մրցանակի լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Մրցանակները ստացել են Արարատ քաղաքի, Պարույր Սևակի անվան թիվ 2 դպրոցից:

ԿԵՆԳՈՒՐՈՒ 2018 մրցույթի հաղթող է ճանաչվել 4-րդ դասարանի աշակերտ Հրանտ Մնացականյանը և արժանացել «ԼԱՎԱԳՈՒՅՆ» մրցանակի: