Հունվարի, 2017

now browsing by month

 
Posted by: | Posted on: 18 Հունվարի, 2017

Նորություններ

Փետրվարի 24

Վանաշենի միջնակարգ դպրոց էին այցելել անչափահասների գործերով և ընտանիքներում բռնության կանխարգելման բաժանմունքի ավագ տեսուչ կապիտան Սահակ Սահակյանը և տեղամասային տեսուչ ավագ լեյտենանտ Արման Գասպարյանը, որոնք անցկացրին դաս-սեմինար՝ «Սառը, կտրող գործիքներ և ընտանեկան բռնություն» խորագրով՝ 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

Գիրք նվիրելու օր Վանաշենի միջնակարգ դպրոցում:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Վրաստանի Սագարեջո քաղաքում տեղի ունեցան հունահռոմեական ըմբշամարտի միջազգային մրցումներ։Մասնակցում էր նաև Վանաշենի միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Հրանտ Ղազարյանը։Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հրանտն զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։
Շնորհավորում ենք, Հրանտ ջան և մաղթում նորանոր հաղթանակներ։

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Օլիմպիադա՝ ՀԵՊ առարկայից

Վանաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ռաֆիկ Բալումյանը մասնակցել է հայոց եկեղեցու պատմություն առարայի օլիմպիադայի մարզային փուլին և անցել հանրապետական փուլ: Մաղթում ենք հաղթություն և հաջողություն:

 

 

Վանաշենի միջնակարգ դպրոցում անցկացվեց սեմինար՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին: Ներկա էին 8-12-րդ դասարանների աշակերտները: Սեմինարը վարում էր 58831 զորամասի զրահատանկային ծառայության պետ Դ. Մելիքսեթյանը:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Այսօր <<Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն>>-ում տեղի է ունեցել <<EtwinningPlusArmenia>> ծրագրի տարեկան մրցանակաբաշխությունը:Վանաշենի միջնակարգ պրոցն արժանացավ հատուկ մրցանակի թիմային արդյունավետ աշխատանքի համար: Հատուկ շնորհակալություն <<EtwinningPlusArmenia>> ծրագրի մասնակիցներ և ակտիվ գործունեություն ծավալող մեր սիրելի ուսուցչուհիներ Նունե Հարությունյանին և Հասմիկ Չարխչյանին թիմային հրաշալի գործունեություն ծավալելու և մեր դպրոցի անունը վառ ու բարձր պահելու համար:
Շարունակելի…

Վանաշենի միջնակարգ դպրոցի դահլիճում տոնական տրամադրություն էր:Զարդարված էր դահլիճի ամեն անկյուն,երեխաները տոնական հագուստով էին,բարձր տրամադրությամբ:Ձմեռ պապը ներկա էր միջոցառման սկզբից և ամեն դասարանի ելույթից հետո ոգևորում ,ուրախացնում էր երեխաներին:Բոլոր դասարաններն էլ հրաշալի ելույթ ունեցան՝ նոր երգով,պարով ու բարեմաղթանքներով:
Միջոցառմանը մասնակցում էին 1-9-րդ դասարանների աշակերտները:Շնորհակալություն դասղեկներին և դպրոցի կազմակերպիչներին:

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը և նրա պատճառած վնասները երբեք չեն մոռացվի։
Այդ հիշողությունները մեզ ստիպում են ավելի զգոն ու տեղեկացված լինել։ Ուստի այսօր՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, Վանաշենի միջնակարգ դպրոցում աղետների դիմակայության օրվան ընդառաջ կազմակերպվեց ուսումնական տագնապ, որի նպատակն էր աշակերտներին հիշեցնել տարհանման և երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:

Վանաշենի միջնակարգ դպրոցում կայացավ «ՀՀ ԱԱԾ ՍԶ վետերանների, կենսաթոշակառուների միավորում» հասարակական կազմակերպության կանոնադրային նպատակների և 2019թ.-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլանի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 3-5-ը նախատեսված Թուրքիայի Հանրապետության հետ սահմանակից բնակավայրերի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, դպրոցների տնօրենների, զինղեկների հետ համագործակցության փնջային խորհրդակցություն՝ կապված երիտասարդության և դեռահասների ռազմահայրենասիրական ծրագրերի իրագործման գործընթացում կազմակերպության կողմից մասնակցության և աջակցության ցուցաբերման հարցեր:

Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:Վանաշենի Միջնակարգ դպրոց-ի լուսանկարը:
Վանաշենի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ իրականացվեց <<Թուղթը աղբ չէ>> ծրագիրը։Թղթերը վերամշակելու համար հանձնեցին համապատասխան կազմակերպություն։
 

«Մեղու .Հայերենը բոլորի համար» մրցույթը Վանաշենի միջնակարգ դպրոցում✍️✍️2019

Վանաշենի միջնակարգ դպրոցում իրականացվեց տարհանում:Սահմանված ժամանակամիջոցում ուսուցիչներն ու աշակերտները կարողացան դուրս գալ դպրոցից և հավաքվել ֆուտբոլի դաշտում:

1996թ֊ի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ֊ի Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է <<Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց>> վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր։1994թ֊ից Ուսուցչի տոնը նշվում է հոկտեմբերի 5-ին։
Վանաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին ողջունելու էին եկել ութերորդցիներն` ուսուցչին արժևորող, շոյող ու դյութիչ խոսքերով, քաղցրանուշ երգով, տասնմեկերորդցիներն` իրենց աշխույժ պարով, իսկ յոթերորդցիները ` <<Սիրով… >> խորագիրը կրող ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին նրանց աշխատանքները։
Միջոցառումը կազմակերպել էր փոխտնօրեն Լուսինե Քոչարյանը։

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ 1-3-ՐԴ ԵՎ 4-7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ» ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ 3-ՐԴ՝ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼՈՒՄ, ԹԻՄԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՈՎ 2-ՐԴ ՏԵՂԸ ԳՐԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ, ՄԵԴԱԼՆԵՐՙ, 350,000 ԴՐԱՄ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՆԵՐ: ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՑԻՉ ՝ ԹՈՎՄԱՍ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ , ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԳՎԱԾ ԵՎ ՇԱՏ ՍԻՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ՝ ԱՐՏԱՇԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ՄԻՇՏ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ , ԵՎ ԻՀԱՐԿԵ ՄԵՐ ՀՐԱՇԱԼԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ’ ԻՐԵՆՑ ԽԱՂԸ ՓԱՅԼՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

«ՄԵՂՈՒ 2018» մրցույթ-խաղ

Այսօր հոկտեմբերի 25-ն է, և հայերենի ամենազանգվածային «ՄԵՂՈՒ 2018» մրցույթի օրը: Այս մրցույթ-խաղին մասնակցեցին նաև Վանաշենի միջնակարգ դպրոցի 3-12-րդ դասարանների աշակերտները : « Մասնակցությունն արդեն հաղթանակ է » կարգախոսով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հ.Նահապետյանը և հաջողություն մաղթեց բոլոր մասնակից երեխաներին:

Վանաշենի միջնակարգ դպրոցին էին հյուրընկալել Արարատի մարզի առաջատար մասնագետ Հրանտ Սարգսյանը, մշակույթի և սպորտի բաժնի պետ Մերի Կարապետյանը, որոնք Արարատի մարզպետ Գ. Սարգսյանի կողմից պարգևատրեցին «Մինի ֆուտբոլ»-ի հավաքական թմին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 8-12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՍՊԱՐՏԱԿԱԴԻԱ» մարզական միջոցառման մարզային փուլում 1-ին հորիզոնականը գրավելու համար, իսկ Գյումրիում կայացած «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառման» եզրափակիչ փուլում 1 պատվավոր տեղ զբաղեցրած 1-7-րդ դասարանների երեխաններին շնորհվեցին դրամական պարգևներ :